Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Կարդինալ Ռոջեր Մահոնիի հետ

Հոկտեմբերի 2-ին ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Լոս Անջելեսի Կաթոլիկ թեմի արքեպիսկոպոս Կարդինալ Ռոջեր Մահոնիի հետ:

Կարդինալ Մահոնին իր ուրախությունը հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետի երրորդ հովվապետական այցի առիթով` հաջողություն մաղթելով Նորին Սրբությանն իր առաքելության մեջ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Կարդինալ Մահոնիի զրույցից հետո տեղի ունեցավ ընդունելություն:  

Հարկ է նշել, որ 2007թ. օգոստոսի 26-ին, սբ. Հակոբ կաթոլիկ Եկեղեցում Կարդինալ Մահոնին կազմակերպել էր միջոցառում` նվիրված ԱՄՆ Արեւմտյան թեմի 80-ամյակին ի վկայություն Հայ եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ առկա ջերմ հարաբերությունների: