Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Ֆրանսիա և Շվեյցարիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Ֆրանսիա և Շվեյցարիա
Հունիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Ֆրանսիա և Շվեյցարիա թեմական-եկեղեցական հարցերով:
Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա թեմական-վարչական կառույցների ներկայացուցիչների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ:
Վեհափառ Հայրապետին ուղեկցում է գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը: