Ամենայն Հայոց Կաթողիկոսը կօծի Եկատերինբուրգի Ս. Կարապետ եկեղեցին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կօծի  Եկատերինբուրգի Ս. Կարապետ եկեղեցին 10.10.2013
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կօծի Եկատերինբուրգի Ս. Կարապետ եկեղեցին

   Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ` հանդիսապետելու Եկատերինբուրգի Ս. Կարապետ նորակառույց եկեղեցու օծման արարողությունը:
   Մեկօրյա այցի ընթացքում Նորին Սրբությունը նաև հանդիպումներ կունենա մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսին կուղեկցեն Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Վանօրեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Մայր Աթոռի փոխդիվանապետ Տ. Պարթև աբեղա Բարսեղյանը, Դիվանատան Եկեղեցի-հասարակություն բաժնի պատասխանատու Տ. Երեմիա աբեղա Աբգարյանը, Վեհափառ Հայրապետի գավազանակիր Տ. Աղան աբեղա Երնջակյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը և Մայր Աթոռի Դիվանատան ընդհանուր բաժնի տնօրեն Տ. Սիփան քահանա Գրիգորյանը: