Ամառային ճամբար ՙԷօրնեկյան հանրակրթական դպրոցի՚ սաների համար

Ամառային ճամբար ՙԷօրնեկյան հանրակրթական դպրոցի՚ սաների համար Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ՙՋինիշյան հիշատակի հիմնադրամի՚-ի հետ համագործակցաբար հուլիսի 11-17-ը կազմակերպել էր յոթնօրյա ամառային հանգիստ ՙԷօրնեկեան հանրակրթական դպրոց՚ հանրակրթական ուսումնական հաստատության 8-15 տարեկան յոթանասուն աշակերտների համար, ովքեր կարիքավոր, բազմազավակ և սոցիալական տարբեր ծրագրերում ընդգրկված ընտանիքներից են:

Առաջնորդությամբ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի և դպրոցի մանկավարժ-ջոկատավարների` Հանքավանի ՙԶեփյուռ՚ ճամբարում երեխաները հետևեցին մի շարք կրթական և հոգևոր ծրագրերի:

Ճամբարականների համար կազմակերպվեցին նաև արշավներ, տարաբնույթ առարկայական ու սպորտային ուսուցողական խաղեր և մրցույթներ: