Ամառային ճամբար Էօրնեկյան հանրակրթական դպրոցի սաների համար
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը «Ջինիշյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ օրեր առաջ կազմակերպել էր 7-օրյա ամառային հանգիստ «Էօրնեկյան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության 8-15 տարեկան յոթանասուն աշակերտների համար, որոնք կարիքավոր, բազմազավակ եւ սոցիալական տարբեր ծրագրերում ընդգրկված ընտանիքներից են:
Առաջնորդությամբ դպրոցի մանկավարժ-ջոկատավարների Հանքավանի «Զեփյուռ» ճամբարում երեխաները հետեւեցին մի շարք կրթական եւ հոգեւոր դաստիարակության ծրագրերի:
Ճամբարական յոթ օրերի ընթացքում տեղի ունեցան նաեւ արշավներ, ուխտագնացություններ, տարաբնույթ ուսուցողական խաղեր եւ մրցույթներ:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ