«Աղոթագիրք»` հատվածներ Ս. Գրիգոր Նարեկացու Աղոթամատյանից

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Աղոթագիրք», որում ամփոփված են Ս. Գրիգոր Նարեկացու «Աղոթամատյանից» հատվածներ` արդի հայերեն եւ ռուսերեն լեզուներով:

Գիրքը հրատարակության է պատրաստել Մայր Աթոռի վանորեից տեսուչ Տ. Արտակ վարդապետ Տիգրանյանը: Աղոթագիրքը հրատարակվել է Արմեն Տեր-Վարդանյանի մեկենասությամբ:

Նախատեսված է ամենօրյա աղոթքների համար: