ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏԻՆ
¥30 մայիսի, 2011 թ.¤

Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,
Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս Արամ Ա Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո, Հանձնաժողովի հարգարժան անդամներ.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունն ենք բերում Ձեզ եւ ողջունում այս հավաքի առիթով£ Ողջունում ենք հանձնաժողով կազմելու Հայաստանի Հանրապետության Նախագահի կարեւոր այս նախաձեռնությունը« որը պիտի իրականացնի նախապատրաստական աշխատանքներըª Հայրենիքում եւ Սփյուռքում արժանիորեն նշելու համար Հայոց Ցեղասպանության 100-ամյակը£

Հանձնաժողովը իր կազմով ներկայացնում է այսօր վերածնված կյանքը աշխարհասփյուռ մեր ժողովրդի, որ գալիքին նայում է հույսերով, լավատեսությամբ, իրատեսական ծրագրերով, որոնք խարսխված են իր ձեռքբերումների, նպատակների, նախանձախնդրության ու հանձնառությունների պատրաստակամության հիմերի վրա£

Անցած 100 տարիների ընթացքում« հակառակ մարդկային եւ նյութական կորուստների« կրած զոհողությունների« որտեղ էլ հաստատվեց մեր ժողովուրդը« իր աշխատանքով« ջանք ու վաստակով նոր կյանք կառուցեց« հասավ հաջողությունների« դիրքի« գովարժան ճանաչման£ Այս գնահատականն է նախ եւ առաջ վեր հառնում մեր առջեւ մեկ դար անց« որը պիտի հպարտություն եւ խրախույս դառնա մեր ժողովրդի համար ու նաեւ անդրադարձ` պահպանելու եւ զորացնելու այն հոգեւոր ուժը« որով ապրել ու արարել է այդչափ կորուստներից հետո« այդչափ դժվարությունների առջեւ£ Միայն Աստծուն է հայտնի« թե որքան ջանք« նվիրում« համբերություն է պահանջվել« որպեսզի այսօր մեր ժողովուրդը կարողանա հաստատել« որ նույն 20-րդ դարը, որ սկսվեց իր դեմ գործված Ցեղասպանությամբ, ավարտվեց իր անկախ պետականության վերահաստատմամբ եւ Արցախի ազատագրմամբ£ Այս հուսառատ իրականությունը մեր ձեռքբերումների հաջորդ կարեւոր հանգրվանն է« որով թեւակոխել ենք 21-րդ դար եւ պիտի կարող եւ պատրաստ լինենք նոր հաղթանակների£

Այսօր, սիրելիներ, աշխարհը մեծ վերափոխումներ է ապրում« նաեւ` մարդու եւ ազգերի իրավունքների կարեւորման ուղղությամբ£ Վերջին տասնամյակների ընթացքում բազում երկրներ« պետական կառույցներ եւ կրոնական ու հասարակական կազմակերպություններ ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունըª համոզումով« որ հայ ժողովրդի նկատմամբ արդարության վերականգնումը նույնպես էական քայլ է ավելի արդար ու խաղաղ աշխարհի կառուցման ընթացքներում£ Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման այս գործընթացում մեր ժողովուրդը նույնպես շատ ջանք է ներդրել ու պիտի շարունակի իր պայքարը« որ այն գտնի միջազգային համընդհանուր ճանաչում£

Մեզ բոլորիս քաջալերում է իրողությունը, որ ներկայիս Հայրենիք եւ Սփյուռք կապերի ամրապնդմամբ առավել արդյունավոր են Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման խնդիրները քննարկելու եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդի ջանքերը համախմբելու քայլերն ու նախաձեռնությունները, որոնցից է այս Հանձնաժողովի կազմումն ու նրա գործունեությունը:

Կուզենայինք անդրադառնալ« որ Հայ Եկեղեցին իր Նվիրապետական Աթոռներով, իր բոլոր կառույցներով հետամուտ է մեր արդար դատի հաղթանակին` կարեւորելով, որ խաղաղ ու բարօր աշխարհի հույսը արդարության իրագործումն է£ Դեռեւս 1920 թ. Գեւորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտավորականության առաջարկով իր շրջաբերական գրությամբ հրահանգում է նշել ապրիլի 24-ը որպես Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր£ Տարիներ անց Վազգեն Ա Հայրապետը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանգնեցնում է Ցեղասպանության զոհերին նվիրված առաջին հուշարձանը Հայաստանում£ 2000 թ. հանձին Հռոմի Հովհաննես-Պողոս Բ երանաշնորհ Սրբազան քահանայապետի Վատիկանը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը£ Այս տարի եւս Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդը եւ Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսը իրենց զորակցությունը հայտնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հանդես եկան համատեղ հայտարարությամբ` կոչ անելով բոլոր անդամ Եկեղեցիներին Զատկական ուղերձներում վկայակոչելու Հայոց Մեծ Եղեռնի 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Հանձնաժողովի սիրելի անդամներ, հաջողություն մաղթելով մեր աշխատանքներին, աղոթք ենք մատուցում Հայոց Ցեղասպանության զոհերի անմար հիշատակին եւ հայցում, որ Տերը երկնային հավիտենական երանության մեջ պահի նրանց արդար, անմահ հոգիները: Թող Բարձրյալի օրհնությունը լինի աշխարհասփյուռ մեր ժողովրդի վրա ու խաղաղության երկնային շնորհները եւ սերը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի բաշխվեն աշխարհին այսօր եւ միշտ. ամեն: