«Տարածաշրջանային խաղաղություն. իրողություններ և հեռանկարներ» խորագրով միջազգային համաժողով Մայր Աթոռում
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 10:30-15:00, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ կանցկացվի «Տարածաշրջանային խաղաղություն. իրողություններ և հեռանկարներ» խորագրով միջազգային համաժողովը:
Խաղաղության հաստատման, միջկրոնական ու միջմշակութային կապերի հարցերի և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ զեկույցներով հանդես կգան կրոնական, հասարակական և քաղաքական գործիչներ, փորձագետներ և լրագրողներ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանի Հանրապետությունից և Թուրքիայի Հանրապետությունից: