«Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը հաղթող է ճանաչվել «Լավագույն մասնագիտական գրադարան» անվանակարգում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացվող ամենամյա «Լավագույն գրադարան» մրցույթում Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը հաղթող է ճանաչվել «Լավագույն մասնագիտական գրադարան» անվանակարգում։