«Թանգարանների գիշերն» ի Սուրբ Էջմիածին

«Թանգարանների գիշերն» ի Սուրբ Էջմիածին 19.05.2018

Մայիսի 19-ին բաց կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանը:

Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանների առիթով կցուցադրվեն Հայաստանի Առաջին Հանրապետության թղթադրամները, արխիվային նյութեր, ինչպես նաև «Սբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանները, որոնք հաստատվել են 1919 թ.՝ երանաշնորհ Տ.Տ. Գևորգ Ե. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ:

Տոնական երեկոյի ընթացքում կկատարվի նաև նորաստեղծ գեղանկարի ցուցադրություն. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ երիտասարդ գեղանկարիչ Միքայել Հարությունյանը վրձնել է «ՎԵՐՋ ԳՈՂԳՈԹԱՅԻՆ. ՀԱՂԹՈՒԹՅՈՒՆ» կտավը՝ նվիրված Սարդարապատի հրաշամարտի հոբելյանին: