Տ․ Տիրան եպիսկոպոս Պետրոսյան
Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ
- Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է 1981 թ․ փետրվարի 23-ին, Երևանում։ Ավազանի անունը՝ Արթուր։
1987-1997թթ․ - Ձերժինսկու անվան թիվ 20 ռուսական միջնակարգ դպրոց։
1997-2002թթ․ - Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց։
2002-2003թթ․ - Գևորգյան հոգևոր ճեմարան։
2005-2009թթ․- Վիեննայի Համալսարանի Կաթոլիկ աստվածաբանության (Խորհուրդների աստվածաբանության և ծիսագիտության ամբիոն) ֆակուլտետ,(Աստվածաբանության դոկտոր)։
- Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն
2001թ․- սարկավագ՝ ձեռամբ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի։
2003թ․- կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ․ Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանի ։
2013թ․-վարդապետական աստիճան՝ ձեռամբ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի։ Թեզ՝ «Սուրբ Գրիգոր Տաթևացու՝ յոթ խորհուրդների աստվածաբանությունը․ պատմա-քննական վերլուծություն»:
2019թ․ -եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
- Պաշտոնավարություն
2003-2004թթ․- Դիվանատան քարտուղար։
2004-2005 թթ․- Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիր։
2009թ․- Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսուչ, ծեսի, աստվածաբանության և հայրաբանության դասախոս։
2010թ․- Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչի պաշտոնակատար։
2010-2012թթ․ - Գերմանիայի Հայոց Թեմի՝ Մյունխենի և Նյուրնբերգի հայ համայնքների հոգևոր հովիվ։
2012թ․ - Շվեյցարիայի Հայոց թեմի Ս․ Հակոբ եկեղեցու (Ժնև) հոգևոր հովիվ։
2013թ․-ից - Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակի պաշտոնակատար։
2013-2017թթ․-Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի՝ «Հավատք և կարգ» հանձնախմբի անդամ:
2016թ․-ից - Վիեննայի Համալսարանի Բյուզանդագիտության ամբիոնի Հայկական ուսումնասիրությունների հանձնախմբի խորհրդատու-անդամ։
2019թ․-ից - Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ։