Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան
Մասյացոտն թեմի առաջնորդ
- Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է 1977թ., Մասիս: Ավազանի անունը՝ Արման:
1983-1993թթ. - Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի միջնակարգ դպրոց:
1993-1998թթ. - Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց:
1998-1999թթ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։
2002-2003թթ. - Նյու Յորքի Քոնքորդիա քոլեջ, ընդհանուր հոգեբանություն և փիլիսոփայություն։
2003-2005թթ. - Լիդսի (Անգլիա) համալսարան, աստվածաբանություն և Հովվագիտություն, բակալավր
2005-2008թթ. - Օքսֆորդի համալսարան, կիրառական աստվածաբանություն։ մագիստրոս։
2013-2017թթ. - Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետ (ասպիրանտուրա)։
2015թ. - Մեծ Բրիտանիայի Դարեմի համալսարանի Արվեստի և Հումանիտար Գիտությունների ֆակուլտետ (դոկտորական աստիճանի հայցորդ)։
2017թ.- Երևանի պետական համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետ, Պատմական գիտությունների թեկնածու՝ կրոնի պատմության և տեսության գծով։ Թեզ՝ «Երվանդ Վարդապետ Տեր-Մինասյանի կրոնագիտական հայեցակարգը» ։
2022թ. - Դարեմի համալսարան (Անգլիա), փիլիսոփայության դոկտոր աստվածաբանության ոլորտում։ Թեզ՝ «Հայկական մարդասիրության ծագումը. Ներսես Մեծը և հունական ազդեցության խնդիրը (քննական ուսումնասիրություն)» թեմայով։
- Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն
1999թ. – սարկավագ՝ ձեռամբ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի։
2001թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
2010թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի (Թեզ՝ «Երվանդ Տեր – Մինասյանի եկեղեցագիտական գործունեությունը և լիբերալ-բողոքական դպրոցի հետ հարաբերությունները»):
2011թ. - եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
- Պաշտոնավարություն
2000թ. - Գարեգին Ա կրթական կենտրոն՝ նյութական պատասխանատու:
2006-2007թթ. - Գարեգին Ա կրթական կենտրոն՝ փոխտնօրեն։
2007-2008թթ. - Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի փոխտեսուչ։
2008-2010թթ. - Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ։
2010-2012թ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ։
2012-2019թթ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Բարձրագույն ուսումնական հաստատությունների վերատեսուչ։
2019-2021թթ. - Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի հոգևոր տեսուչ։
2021թ.-ից - Մասյացոտնի թեմի առաջնորդ: