Արցախի կոթողները կարող են Նախիջեւանի հուշարձանների ճակատագիրն ունենալ

03.06.2024

Լույս է տեսել «Հուշարձաններ և ինքնություններ Կովկասում» կոլեկտիվ մենագրությունը, որում մի խումբ հայ և օտարազգի գիտնականներ անդրադարձել են Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի տարածքում գտնվող բազմաթիվ վտանգված և արդեն ոչնչացված հայկական հուշարձաններին։ Այդ վանքերը, եկեղեցիներն ու խաչքարերը թվագրվում են վաղ քրիստոնեական շրջանից մինչև միջնադար և մեր օրեր: Դրանք ներկայացված են գեղարվեստական-ճարտարապետական և պատմագրական տեսանկյուններից: 1920-ականներից մինչև 2021թ-ը ներառյալ՝ ձևախեղված կամ ոչնչածված հայկական հուշարձանների թիվը 325 է, ևս 329 հուշարձան նույն ճակատագրին է արժանացել անհայտ շրջանում: