Ֆիլադելֆիայի հայ ուխտավորներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

02.07.2019

Հունիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆիլադելֆիա քաղաքից ուխտավորաբար հայրենիք ժամանած հայորդիներին՝ ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Ֆիլադելֆիայի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Հակոբ քահանա Գևորգյանի: