Օրհնության գիր

20.09.2016

Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական օրհնության գիր հանձնեց «Հովարդ Գարակեոզյան» հիշատակի ընկերակցության տնօրենների խորհրդի նախագահ տիար Մայքլ Հարաթունյանին` ընկերակցության հիմնադրման 95-րդ տարեդարձի առիթով գնահատելով հաստատության վաստակը ազգային և հայրենական կյանքում: