Օծվեց Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցին

02.06.2015

Մայիսի 31-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Արտաշատ քաղաքի Ս. Հովհաննես Ավետարանիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությունը: Եկեղեցին կառուցվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Աբրահամյան ընտանիքի բարերարությամբ: Նախագծի հեղինակներն են ճարտարապետ Արտակ Ղուլյանը և ճարտարապետ Էմմա Ֆահրադյանը: