Օծվեց Արմավիրի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցին

03.06.2014

Մայիսի 31-ին օծվեց Արմավիր քաղաքի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցին: Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, թեմակալ առաջնորդներ եւ բարձրաստիճան հյուրեր: Եկեղեցին բազիլիկ է՝ 17մետր բարձրությամբ զանգակատնով: Ճարտարապետը Միքայել Մկրտչյանն է: Օծման արարողությունից հետո եկեղեցու բարերար Կարեն Մկրտչյանը պարգեւատրվեց Հայ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» մեդալով: