Օծվեցին Դերջանի Ապարանից Ս. Դավիթ վանքի խաչքարերի նմանօրինակները

08.10.2015

Սեպտեմբերի 28-ին, ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, օծվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո օրեր առաջ կանգնեցված Դերջանի Ապարանից Ս. Դավիթ վանքի խաչքարերի նմանօրինակները: Երկու խաչքարերը կանգնեցվել են Նորին Սրբության օրհնությամբ ու նախաձեռնությամբ և ազնիվ բարերարությամբ տեր և տիկին Հակոբ և Դոննա Տիտիզյանների: