Քրիստոսի Պայծառակերպության տոնը-2014

29.07.2014

Հուլիսի 27-ին Հայ եկեղեցին նշեց Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որ Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Այն խորհրդանշում է Քրիստոսի այլակերպությունը մինչ նա աղոթում էր: Հայ եկեղեցին Պայծառակերպության կոչում է նաև Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է միմյանց վրա ջուր ցողելու նախաքրիստոնեական սովորույթը: