Քրիստոսի Համբարձման տոն
10.05.2013
Մայիսի 9-ին` Քրիստոսի Հրաշափառ Հարությունից 40 օր հետո, Հայ Եկեղեցին տոնախմբեց Քրիստոսի Համբարձման տոնը: Այս առիթով, բոլոր հայ եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, հավարտ Սուրբ Պատարագի, կատարվեց Հայրապետական մաղթանք` ի հիշատակ 1441թ. հայրապետական աթոռը Կիլիկիայի Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին տեղափոխման: