Քրիստոսի Անվանակոչության տոնը

17.01.2017

Հունվարի 13-ին Հայ Եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը: Ըստ հրեական օրենքի՝ Հիսուս թլփատվեց եւ անվանակոչվեց: Փրկչի անվանակոչության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչն էր հոգեշնորհ Տ. Շնորհք աբեղա Տոնիկյանը: