Քրիստոսի Անվանակոչության տոնը-2014

14.01.2014

Հունվարի 13-ին Հայ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը: Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս զավակ, թլփատվեց և անվանակոչվեց: Փրկչի անվանակոչության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը` երեկոյան ժամերգության ավարտին, կատարվում է նախատոնակի արարողություն: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ գերաշնորհ Տ. Հովնան եպս. Հակոբյանն էր: