Քրիստոսի Անվանակոչության տոնը

16.01.2015

Հունվարի 13-ին Հայ եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը: Ըստ հրեական օրենքի՝ Հիսուս թլփատվեց և անվանակոչվեց: Փրկչի անվանակոչության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչը հոգեշնորհ Տ. Կյուրեղ աբեղա Դավթյանն էր: