Քննարկում թմրամոլության վնասների մասին

29.08.2014

Վերջերս, Արարատյան հայրապետական թեմի «Ցերեկային կենտրոնը» կազմակերպել էր «Թմրամոլության վնասներն ու դրանց ձերբազատման ուղիները» թեմայով քննարկում : Քննարկմանը ներկա էին «Անանուն թմրամոլներ» միջազգային կազմակերպության ռուսաստանյան ներկայացուցիչները, ՀՀ առողջապահության նախարարության և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: