Քահանայից պատրաստման լսարանը
06.08.2010
Քահանայից պատրաստման լսարանը տարիներ առաջ բացվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Այն հնարավորություն է տալիս բարձրագույն կրթություն ստացած անձանց ստանալ նաեւ հոգեւոր կրթություն եւ ծառայել Հայաստանյայց Եկեղեցուն: Ծրագրի նպատակն է հոգեւորականներ պատրաստել հեռավոր բնակավայրերի համար, որտեղ շատ է զգացվում նրանց կարիքը: Դասընթացը անցկացվում է Էջմաիծնում եւ տեւելու է 3 տարի: