Քահանայական ձեռնադրություն
14.06.2018
Հունիսի 10-ին, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Տաթեւ եպս. Հակոբյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն եւ օծում ստացան տասներկու սարկավագներ: