Քահանայական ձեռնադրություն
09.07.2019
Հուլիսի 7-ին, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր Արմավիրի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սիոն արքեպ. Ադամյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն եւ օծում ստացան տասներկու սարկավագներ: