Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում-2014

28.02.2014

Փետրվարի 27-ին` Սրբոց Վարդանանց տոնին, Ս. Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Գևորգյան հոգևոր ճեմարանի չորս և Քահանայից պատրաստման լսարանի վեց շրջանավարտ սարկավագներ: