Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

03.08.2015

Հուլիսի 26-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերշ. Տ. Վարդան եպս. Նավասարդյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան յոթ սարկավագներ: