Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռում

11.02.2015

Փետրվարի 10-ին` Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ութ միաբան սարկավագներ: