Քահանայական ձեռնադրություն եւ Հանրապետական մաղթանք-2014

23.09.2014

Սեպտեմբերի 21-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Մայր Տաճարում մատուցված սուրբ և անմահ Պատարագի ընթացքում ձեռամբ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Գևորգյան հոգևոր ճեմարանի ինը և Քահանայից պատրաստման լսարանի չորս շրջանավարտ սարկավագներ: Հավարտ Սուրբ Պատարագի, ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի առիթով Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Հանրապետական մաղթանքի արարողություն: