Ցուցահանդես Երեւանի քաղաքապետարանում
29.01.2015
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Մշակութային ցեղասպանություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Ճեմասրահում ցուցադրված խորհրդանշական 24 լուսանկարներում ներկայացված են Արևմտյան Հայաստանի խոնարհված սրբավայրերն ու կոթողները: