Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

30.05.2014

Մայիսի 26-ի երեկոյան Հայաստան ժամանեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստին մասնակցելու նպատակով: Այս առիթով Ս. Էջմիածնի Մայր Տաճարում կատարվեց հատուկ Գոհաբանական աղոթք: Այնուհետեւ վեհափառները մասնակցեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին: