Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների հանձնախմբերի ներկայացուցիչների հավաքը

27.05.2014

Մայիսի 26-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները համակարգող տարածքային հանձնախմբերի ներկայացուցիչների հանդիպումը: Մոտ 80 անդամ` հոգևորականներ, հասարակական, քաղաքական և դիվանագիտական գործիչներ, ներկայացրեցին արդեն կատարված և առաջիկա ծրագրերը: