Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության կարգ Ծիծեռնակաբերդում

25.04.2019

Ապրիլի 24-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության կարգ: Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, կառավարության անդամներ, Մայր Աթոռի միաբաններ, դիվանագետներ: