Ցեղասպանության զոհերի սրբապատկերը՝ Երեւանի եկեղեցիներում
10.09.2015
Սեպտեմբերի 8-ին՝ Ս. Աստվածամոր ծննդյան օրը, Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողության առիթով ստեղծված Սրբոց Նահատակաց սրբանկարն առաջին անգամ դուրս բերվեց Ս. Էջմիածնից և հանդիսավորությամբ տարվեց Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի՝ ի երկրպագություն հավատացյալների: Սրբապատկերը կհանգրվանի Երեւանի բոլոր եկեղեցիներում: