Տոն գյուտ նշխարաց Սբ․ Գրիգոր Լուսավորչի

17.06.2013

Երևանի Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում կատարվեց Հայոց առաջին Հայրապետին նվիրված տոներից վերջինի`Գյուտ նշխարացի նախատոնակը: Այդ օրը, ուխտավորները խաչվառների ու հոգևոր երգեցողությամբ, Խոր Վիրապ վանական համալիրից դուրս են բերում Լուսավորչի կանթեղից վառված լույսն ու Մայր եկեղեցի բերում: Գյուտի տոնը հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվել է նաև Երևանի Մայր եկեղեցու ուխտի օր: