Տոնախմբվեց Ս. Գայանյանց կույսերի հիշատակը

08.06.2015

Հունիսի 2-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնեց Ս. Գայանյանց կույսերի հիշատակը: Առավոտյան Մայր Տաճարից եկեղեցականների թափորը բազմաթիվ ուխտավորների ուղեկցությամբ, Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, առաջնորդվեց Սուրբ Գայանե վանք, ուր հավատավոր ժողովրդի օրհնության համար տարվում էր նաև սուրբ Գայանեի մասունքն ամփոփող Աջը: