Տոնախմբեց Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը

08.12.2010

Դեկտեմբերի 4-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբեց Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը: Այս տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռի Գանձատնից Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար բերվեցին Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս առաքյալների սրբազան մասունքները: