Տնտեսի կիրակի-2014

26.03.2014

Մեծ պահքի 4-րդ կիրակին իր անունը ստացել է այդ օրը կարդացվող ավետարանական` Անիրավ տնտեսի առակից: Առակի մեկնության մեջ մեծահարուստ մարդը խորհրդանշում է Աստծուն, իսկ անիրավ տնտեսը` մեղսագործ մարդուն: Մարդը անխնա կերպով վատնում է Աստծո կողմից իրեն տրված շնորհները, մինչդեռ Աստված կանչում է նրան եւ հաշիվ պահանջում իր կյանքի համար: Անիրավ տնտեսը նաեւ խորհրդանշում է բոլոր նրանց, որոնք զղջում են իրենց արարքների համար եւ ներում իրենց դեմ մեղանչողներին` հետամուտ լինելով ճշմարտության եւ արդարության: