Տյառնընդառաջի նախատոնակ Մայր Աթոռում

14.02.2019

Փետրվարի 13-ին, Սուրբ Գայանե վանքում տեղի ունեցած երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց Տյառընդառաջի նախատոնակ և Անդաստանի կարգ: Արարողությունից հետո Մայր Աթոռի լուսարարապետ Գերշ. Տ. Հովնան եպս. Հակոբյանի ձեռամբ Մայր Աթոռի բակում վառվեց Տյառնընդառաջի ավանդական խարույկը: