Տյառնըդառաջի տոնի առիթով կատարվեց նախատոնակ և անդաստանի կարգ
14.02.2013
Փետրվարի 13-ին Էջմիածնի Մայր Տաճարում Երեկոյան ժամերգության ավարտին, Տյառնըդառաջի տոնի առիթով, կատարվեց նախատոնակ և անդաստանի կարգ` հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, որից հետո վառվեց Տյառնընդառաջի ավանդական խարույկը` խորհրդանշելով Քրիստոսի Լույսն ու Իմաստությունը: