Տյառընդառաջ-2014.02
13.02.2014
Փետրվարի 14-ին Հայ Եկեղեցին նշում է Տյառընդառաջը` 40-օրական Հիսուսին` տաճարին ընծայման հիշատակությունը: Տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի ավարտին կատարվում է Անդաստանի կարգ, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: