Տեղի ունեցավ Աշտարակի հայորդյաց տան բացումը

15.09.2016

Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Աշտարակի Հայորդյաց տան բացման արարողությունը: Այն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող ութերորդ Հայորդյաց տունն է և ամբողջությամբ հիմնանորոգվել է «Գուլամիրյան» հիմնադրամի միջոցներով: