Տարվա առաջին տնօրհնեգը կատարվել է Վեհարանում Ճրագալույցի Պատարագից հետո
08.01.2025
Աղը, հացն ու ջուրը օրհնել են Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանն ու Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Արարողությանը մասնակցել են Մայր աթոռի միաբաններ ու հոգեւորականներ: Այսօրվանից ընդունված ծիսակարգի համաձայն հոգևորականներն այցելելու են հավատացյալների բնակարաններ, օրհնելու տան բարիքները և փոխանցելու սուրբ Ծննդյան ավետիսը: