Տարեմուտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախցի ընտանիքների
13.01.2025
Դեկտեմբերի 31-ին Արցախցի տասը ընտանիք, որոնք 2024-ին զավակ են ունեցել, հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունը և զորակցությունն է հայտնել նրանց: Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է, որից հետո փոքրիկ այցելուները և նրանց ծնողները լուսանկարվել են հայոց հայրապետի հետ և տոնական նվերներ ստացել: