Վերաօծվեց Քանաքեռի Ս. Աստվածածին եկեղեցին

31.07.2019

Քանաքեռ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին Պայծառակերպության տոնի օրը՝ հուլիսի 28-ին, նոր կյանք ստացավ: Սրբավայրը վերաօծեցին Գերշ. Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և Գերշ. Տ. Վրաթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Ս. Աստվածածինը նվիրաբերվեց ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը: