Վեհափառ Հայրապետն ընդունել է ՀԵՀԵԿ-ի (ACYO) ավելի քան 500 անդամների

20.02.2011

Փետրվարի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԵՀԵԿ-ի (ACYO) ավելի քան 500 անդամների` Հայ Եկեղեցու հայաստանյան տարբեր թեմերից: Ամենայն Հայոց Հայրապետի հետ սա առաջին հանդիպումն էր, որը կազմակերպվել էր ՀԵՀԵԿ-ի կողմից «Հայրապետական ուղերձ» երիտասարդական ծրագրի շրջանակներում: Հայոց Հովվապետն իր ուղերձը հղեց երիտասարդներին, այնուհետեւ պատասխանեց նրանց հարցերին, որոնք վերաբերում էին քրիստոնեական արժեքներին, Եկեղեցու գործունեությանը, միջեկեղեցական հարաբերություններին եւ հին վանքերի ու եկեղեցիների վերականգմանը, սոցիալական ծառայություններին: