Վարդապետական աստիճանի տվչություն

07.12.2018

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանն ու հոգեշնորհ Տ. Անդրանիկ աբեղա Գևորգյանը Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, տվչության հատուկ արարողությամբ, ձեռամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպ. Հովհաննիսյանի, արժանացան վարդապետական աստիճանի: