Վարդապետական աստիճանի տվչության արարողություն

13.03.2013

Մարտի 15-ին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի ունեցավ մասնավոր վարդապետական աստիճանի տվչության արարողություն: Տ. Գաբրիել աբղ. Սարգսյանը, Տ. Սահակ աբղ. Շաքարյանը, Տ. Արիստակես աբղ. Այվազյանը եւ Տ. Տարոն աբղ. Ղուլիկյանը, ձեռամբ Հայ Եկեղեցու հոգեւոր կրթական հաստատությունների տեսուչ գերաշնորհ Գեւորգ եպս. Սարոյանի, ստացան մասնավոր վարդապետության չորս աստիճանները: